ՊՍԺ-ն առաջին հաղթանակն է տոնել Լիգա 1-ում
08:20, 17 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն առաջին հաղթանակն է տոնել Լիգա 1-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց և նվազագույն հաշվով առավելության հասավ «Մեցի»-i նկատմամբ: Հանդիպման միակ գնդակն ավելացված րոպեին խփեց Յուլիան Դրաքսլերը:
Այս խաղի հետո ՊՍԺն 15-րդն է մրցաշարային աղյուսակում և ունի 3 միավոր: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտվել էր նախորդ երկու խաղերում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում