ՊՍԺ-ն առաջին հաղթանակն է տոնել Լիգա 1-ում

Armenpress 08:20, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն առաջին հաղթանակն է տոնել Լիգա 1-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց և նվազագույն հաշվով առավելության հասավ «Մեցի»-i նկատմամբ: Հանդիպման միակ գնդակն ավելացված րոպեին խփեց Յուլիան Դրաքսլերը:

Այս խաղի հետո ՊՍԺն 15-րդն է մրցաշարային աղյուսակում և ունի 3 միավոր: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտվել էր նախորդ երկու խաղերում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am