Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք. վարչապետ Փաշինյանը խոսեց հուլիսյան մարտերի տրամաբանության մասին

Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք. վարչապետ Փաշինյանը խոսեց հուլիսյան 
մարտերի տրամաբանության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 14-ի հայտարարությունը համարում է կառուցողական և տրամաբանական:  Վարչապետն այս մասին խոսեց ԱԺ ամբիոնից պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ընթացքում: «Այն բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու հայկական կողմի պատկերացումներին համապատասխանում է: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, մենք արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց ասել ենք նաև, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ մինչև այդ հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի: Քանի որ եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա: Բանակցելն այդ հարցերը լուծելու նպատակ ունի և ոչ թե պետք է մեկնարկի այդ հարցերի լուծումից հետո: Այսինքն՝ եթե այդ հարցերը լուծվեն են, էլ բանակցություններն ինչի համար են»,-պարզաբանեց վարչապետը՝ ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:  

Փաշինյանն ընդգծեց՝ իր ընկալմամբ՝ նախապայմաններ ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս: Իսկ բանակցությունների համար մթնոլորտը հուլիսյան մարտերից հետո հարիր է այնքան, որքան մարտերից առաջ, որովհետև հենց հուլիսյան դեպքերից առաջ Ադրբեջանի կողմից արվում էին ռազմատենչ և ռազմաշունչ հայտարարություններ, որոնք, ՀՀ վարչապետի բնորոշմամբ, ընդհանրապես համահունչ չեն բանակցային տրամաբանությանը:

«Բայց կարծում եմ, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է՝ Ղարաբաղի հարցն ունի բացառապես խաղաղ, բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը. մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը: Պարզվեց՝  Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում նախատեսված չէ. կան քննարկումներ:

Հուլիսի 12-ին Ադրբեջանը սանձազերծեց հարձակողական գործողություններ ՀՀ Տավուշի մարզի սահմանի ուղղությամբ՝ թիրախավորելով ոչ միայն մարտական դիրքերը, այլ անգամ հրետակոծելով քաղաքացիական բնակավայրերն ու օբյեկտները: Ադրբեջանի սադրանքներն ի վերջո ձախողվեցին մի քանի օր փորձերից, դիվերսիոն ներթափանցման փորձերից հետո, երբ «Անվախ» դիրքը և ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ մղեցին և իրավիճակն առան լիակատար վերահսկողության տակ: Ադրբեջանը տվեց մարդկային բազմաթիվ կորուստներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am