Տնտեսություն

Գործադիրը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու առաջարկ

2 րոպեի ընթերցում

Գործադիրը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Հայավտոկայարանը» մասնավորեցման ցանկից հանելու առաջարկ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-նհանել մասնավորեցման ցանկից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայումս հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվեն միասնական տոմսավորման համակարգ և ինտերակտիվ քարտեր: Կանոնավոր ուղևորափոխադրումների կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում ավտոկայարանային ծառայությունների մատուցումը, որը ՀՀ-ում իրականացնում է «Հայավտոկայարան»ՓԲԸ-ն»,- ասաց Սիմոնյանը:

Ընկերությունն իր գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների` Երեւանի «Կենտրոնական» եւ «Հյուսիսային», Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների եւ 17 երթակարգավարական կետերի միջոցով: Ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների որակը: Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ՝ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությամբ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում