Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խունդկարյանը իր բարեվարքության մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը ծանոթ չէ

Խունդկարյանը իր բարեվարքության մասին Կոռուպցիայի կանխարգելման 
հանձնաժողովի եզրակացությանը ծանոթ չէ

ԵՐԵՎԱՆ,  14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանը  պաշտոնապես ծանոթ չէ և չի էլ կարող ծանոթ լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը՝ իր բարեվարքության հետ կապված, իսկ մամուլի հրապարակումներին, թե եզրակացությունը բացասական է, թերահավատորեն է մոտենում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խունդկարյանն այս մասին ասաց ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացությո՞ւն է տվել իր բարեվարքության հետ կապված:

Խունդկարյանը նշեց, որ բարեվարքության հարցաթերթիկը լրացրել, ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: «Հանձնաժողովի եզրակացությանը ես որևէ կերպ ծանոթ չեմ, չեմ էլ կարող լինել: Ըստ օրենքի՝ այն գաղտնի է, և տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց: Ես ընդամենը կարող եմ տեղեկացված լինել հանձնաժողովի ենթադրյալ կարծիքի մասին միայն այն կտորից, որը տեսել եմ մամուլում»,-ասաց Խունդկարյանը:

Նա, սակայն, նշեց՝ մամուլում հայտնված տեղեկատվությունն այնպիսին է, որ իր մոտ խիստ կասկածներ են առաջացնում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարո՞ղ էին նման որակի վերլուծություններ արվել:

Խունդկարյանը նշեց՝ ԱԺ ամբիոնից էլ ներկայացրել է մեկ օրինակ՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործին վերաբերվող: «Իմ մոտ տարակուսանք է առաջանում. ովքեր դատավոր Խունդկարյանին  մեղադրում են խախտումներ թույլ տալու և հեռուստաընկերությունը (խմբ.-Ա1+) փակելու մեջ, արդյոք կարդացե՞լ են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը: Վճիռը վերաբերվել է հետևյալին, որ արդար դատաքննության իրավունքի որևէ խախտում, դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել: Ընդհակառակը՝ Խունդկարյանը, որը այդ ժամանակում աշխատում էր Տնտեսական դատարանում, կողմերի համար մրցակցելու տեսանկյունից ստեղծել է «զենքերի հավասարություն»,-ասաց նա:

Անդրադառնալով  մամուլում ոչ այնքան դրական հրապարակումներին՝ կապված որպես դատավոր կայացրած իր որոշումների մասին՝  նա նշեց. « Եթե այն, ինչ ֆքիսված էր մամուլում, կետ առ կետ վերլուծեք, կհամոզվեք, որ գործերի մի շարք կա, որտեղ ես ընդհանրապես որևէ մասնակցություն չեմ ունեցել, գործերի մի շարք կա, որ պետք է վերլուծել, թե իրական խախտումը ո՞ր ատյանի թերացումների արդյունքում է տեղի ունեցել: Մամուլում մանտնանշված էր, որ Թեղուտի գործերի որոշակի խմբում իմ մասնակցությունն է եղել: Իմ մասնակցությունը չի եղել»,-ասաց նա ու նշեց՝ դրա համար է վերապահումով մոտենում մամուլի հրապարակումներին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակցության վերաբերյալ:

Խորհրդարանը սեպտեմբերի 14-ի նիստում քննարկում է Սահամանադրական դատարանի դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]