Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 
իրականացվող աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացավ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Փաշինյանը հայտնեց, որ քաղաքի դիտակետի հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր է եղել և վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը։

Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

«Գորիսի կենտրոնի կոյուղագծերը փոխվում է, քաղաքում նոր հյուրանոցներ են կառուցվում»,- տեղեկացրեց Առուշանյանը:

ՀՀ վարչապետն էլ նշեց, որ զբոսաշրջության ակտիվացման հետ մեկտեղ պետք է մարդկանց քաջալերել իրենց դարպասներն օրինակ փայտից սարքել, քանի որ դա ավելի հետաքրքիր երանգ է հաղորդում քաղաքին:

Նիկոլ Փաշինյանը նաև շրջեց Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով, այնտեղ նույնպես ծանոթացավ կատարված և կատարվող աշխատանքներին:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am