Սպորտ

Արոնյանը երեք պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով

1 րոպեի ընթերցում

Արոնյանը երեք պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային երեք տուրերից հետո Արոնյանը վաստակել է 1,5 միավոր: Հայ գրոսմայստերը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով` համապատասխանաբար մրցելով Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը երկունս են` Մագնուս Կարլսենը և Դոմինգես Պերեսը, ովքեր ունեն 2,5 միավոր:

Champions Showdown Chess 9LXմրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը,աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը,Լևոն Արոնյանը,Ֆաբիանո Կարուանան,Հիկարու Նակամուրան,Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ:Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է150հազար ԱՄՆ դոլար:Այն կեզրափակվի սեպտեմբերի19-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում