Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գառնիի տաճարում «կենդանություն կստանա» հայ-վրացական պատմությունը

Գառնիի տաճարում «կենդանություն կստանա» հայ-վրացական պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչը կարող Է կապել Վրաստանի Հռադամիզդ թագավորին, Հայաստանի Տրդատ  թագավորին, Գառնիի տաճարը եւ գերմանացի կոմպոզիտոր Հենդելի օպերան: Ամենից առաջ պատմությունը, պատմական փաստերը, որոնք գրի Է առել իտալացի պատմագիր Տացիտոսը XII դարի իր հռչակավար «Տարեգրքում», որոնք օգտագործվել են Հենդելի «Հռադամիզդ» օպերայի լիբրետոն գրելու համար: Օպերայի սյուժեն լոկ ընդհանուր գծերով Է հիմնված Տացիտոսի նկարագրած Էպիզոդների վրա, իսկ գործողության վայրը եւ ժամանակը Հայաստանն Է, Գառնիի տաճարը, մեր թվագրության 53 թվականը: Սյուժեի համաձայն՝ հենց այստեղ են բորբոքվում հենց արքայական մասշտաբի բավական լուրջ արքայական կրքերը:      

Գլխավոր հերոսն Իբերիայի արքայազն Հռադամիզդ ն Է (կնության Է առել գեղեցկուհի Զենոբիային՝ Հայաստանի Միհրդատ թագավորի դստերը): Նրա կնոջ նկամամբ սեր Է տածում Հայաստանի Տրդատ թագավորը, որը որոշել Է ինչ գնով Էլ լինի տիրանալ Զենոբիային, ոչնչացնել նրա ընտանիքը եւ նվաճել Թրակիայի Փարսման թագավորի (Հռադամիզդի հոր) հողերը: Եվ դա այն դեպքում, որ Տրդատն ունի անձնվեր կին ՝ Պոլիսենան, որին, իր հերթին, անհույս սիրահարված Է Պոնտոսի արքայազն Տիգրանը: Վերջինս սոսկ թվացյալ դաշինք Է ստեղծում Տրդատի հետ, իսկ իրականում օգնում Է հաշտվելու բոլոր ամուսնական զուգերին՝ վտանգելով կյանքը եւ զոհաբերելով Պոլիսենայի նկամամբ իր սերը:  Թվում Է, թե ոչ մի լավ բան չի ստացվի այդ սիրային բազմանկյուններից, բայց, բարեբախտաբար (լիբրետոյի համաձայն) ամեն ինչ երջանիկ ավարտ Է ունենում:   

Դե, իսկ այժմ այդ խճճված պատմությանը մեր օրերում փորձում են կենդանություն տալ հայ, վրացի եւ ռուս գործիչները. Հենդելի «Հռադամիզդ » օպերան, որի 300-ամյակը լրանում Է այս տարի, 2021 թվականին կբեմադրվի Հայաստանում, իսկ դրա համար կենդանի դեկորացիա կդառնա Գառնիի հոյակերտ հեթանոսական տաճարը: Որպես կատարողներ հանդես կգան հայ երգիչ Բարսեղ Թումանյանը, Մոսկվայի Մեծ թատրոնի մենակատարուհի Աննա Ագլատովան (որն ունի հայկական արմատներ), օպերային երգչուհի Յուլյա Լեժնեւան եւ այլ արտիստներ:  

Անցյալ երկուշաբթի օրը տաճարի տարածքում կայացավ օպերայի բեմականացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը, չնայած համավարակի հետ կապված դժվարություներին, ժամանել Էին ծրագրի նախաձեռնողներն ու իրականացնողները. բեմադրման գլխավոր դիրիժոր աշխարհահառչակ Ջորջ Փահլեւանյանը, ներկայացման բեմադրող ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ՌԴ-ի մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Շահումյանը, Վրաստանի կամերային նվագախմբի («Վրացական սիմֆոնիետա») դիրիժոր Գեորգի Կերելաշվիլին, IPChain ասոցիացիայի նախագահ Անդրեյ Կրիչեւսկին, Մտավոր սեփականության ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեեւը:     

Ինչպես հայտնել Է ծրագրի պրոդյուսեր, Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, Հենդելի «Հռադամիզդ » օպերան հայ, վրացի եւ ռուս արտիստների ուժերով բեմադրելու իր գաղափարը նա ներկայացրել Է IPChain ասոցիացիայի նախագահ Անդրեյ Կրիչեւսկուն եւ Մտավոր սեփականության ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեեւին միանգամայն հասկանալի պատճառով. բացի մտավոր սեփականության ոլորտի զարգացման ծրագրերից, այդ կազմակերպությունները խրախուսում են տարբեր ազգերի մշակույթի եւ արվեստի գործիչների համագործակցությունը, ստեղծագործական կապերը եւ համատեղ ծրագրերի իրականացումը: 

«Մենք ցանկանում ենք, որ այս օպերան դառնա մեծ, կարեւոր մշակութային իրադարձություն»,- ասեց Գագիկ Մանասյանն՝ ընդգծելով, որ բոլոր հյուրերն, ովքեր համավարակի պայմաններում ժամանել են այս միջոցառմանը, իսկական հերոսներ են, որոնք պետք Է օգեն իրականացնելու այս շատ բարդ, բայց նշանակալից ծրագիրը:   

«Ծրագրին ինքնին պարզապես հիանալի Է՝ կարեւորությամբ, գաղափարով: Կարծում եմ, որ բոլոր նախադրյաները կան դրա իրականացման համար, քանի որ գործի են դրված շատ վիթխարի ուժեր՝ Փահլեւանյան, Ստուրուա, ինչպես նաեւ Կրիչեւսկի եւ Մատվեեւ՝ մարդիկ, ովքեր մասնակցել են ստեղծագործական ծրագրերի իրականացման: Ինձ համար շատ մեծ պատիվ Է, պարզապես հպարտությամբ եմ համակվում, որ ես՝ որպես ձեր ազգակից մասնակից եմ այդ ծրագրին»,- նշել Է Սուրեն Շահումյանը, որի վրա Է դրված Ռուսաստանում օպերայի հետ կապված աշխատանքների համակարգումը:   

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են այս ցնցող պլանը. բեմադրել Հենդելի օպերան այնտեղ, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները եւ որտեղ զբաղված են երկու հնագույն ժողովուրդներ՝ հայերը եւ վրացիները: Իսկ քանի որ ես խառնվածքով արկածախիդիր անձ եմ, ինձ շատ ուրախացրեց, որ այս ամենը տեղի Է ունենում ոչ շատ հանգիստ ժամանակներում, երբ ամբողջ աշախարհը հիվանդ Է: Այդ հիվանդությունը, որը հայտնի չԷ, թե որտեղից հայտնվեց, մեզ չխանգարեց, որ հավաքվենք»,- այսպես սրամիտ ներկայացրեց ծրագրի իր պատեկրացումը Ռոբերտ Ստուրուան, որը հույս հայտնեց, որ մինչեւ պրեմիերան «հիվադնությունը կավարտվի, իսկ եթե ոչ, մենք միեւնույն Է կներկայացնենք այս օպերան»:    

   

Պատահակն չԷ նաեւ Վրաստանի կամերիայն նվագախմբի ընտրությունը. այն կկատարի «բարոկո» դարաշրջանի երաժշտություն, որը պահանջում Է յուրահատուկ գործիքներ: Հայաստանում այդպիսի նվագախումբ չկա, չկան նույնիսկ բարոկկո գործիքների կատարողներ, ուստի օգնության են եկել վրացի երաժիշտները, որոնց կղեկավարի դիրիժոր Ջորջ Փահլեւանյանը: Վերջինս նկատել Է, որ ինքն առաջին անգամը չԷ, որ ղեկավարում Է բարոկկո նվագախումբ եւ օպերային բեմադրություններ, բայց իր համար հաճելի Է մասնակցել այս ծրագրին, քանի որ այն միավորում Է երեք ժողովուրդների: 

Համաշխարհային երաժշտությունը միավորում Է մեր մշակույթները, ավանդույթները եւ տարբեր ժողովուրդների: Ահա այս «նյութն» ինձ համար ամենակարեւորն Է, բացի երաժշտությունից, անշուշտ: Ուստիեւ ես այսօր շատ ուրախ եմ այլ երկրներից իմ գոծընկերների հետ հանդիպման եւ համակարգման համար: Ամբողջ աշխարհը կատարում Է այս օպերան՝ Լոնդոնում« Ամերիկայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում, բայց ոչ ոք չունի Գառնիի օրիգինալ, իսկական տաճարը: Ես արդեն խոսել եմ Լոնդոնի եւ Նյու Յորքի իմ գործակալների հետ, եւ նրանք պարզապես հիացած են այս ծրագրով: Համոզված եմ, որ շատ մարդիկ աշխարհի տարբեր ծայերից կցանկանան ավելի շատ իմանալ այս ծրագրի մասն եւ լինել դրա կողքին, երբ գա ժամանակը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am