Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի մշակութային գործիչներին նվիրված հուշակոթող

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին հավանություն տվեց Իսրայելյան  թիվ 37 շենքի հարևանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու նախագծին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոռ Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ այդ որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում քաղաքապետին ուղղված՝ տվյալ շենքի բնակիչների գրությունը:

«Այս հուշակոթողով մենք վառ կպահենք հայ ականավոր գործիչների հիշատակը: Քաղաքապետին ուղղված գրության մեջ նաև նշվել է, որ հուշակոթողի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները: Հուշակոթողը կզարդարի Երևան քաղաքի Ռաֆայել Իսրայելյանի փողոցը, որը ավարտվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանով»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հուշակոթողի տեղադրման համար նաև դիմել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը հայտնեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն:

Իսրայելյան  թիվ 37 շենքի հարևանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու մասին որոշումն ընդունվեց միաձայն:

Հուշակոթողի վրա կլինեն  ՀՀ ժողովրդական արտիստներ Ելենա Արարատովայի, Սվետլանա Գրիգորյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վահրամ Եղշատյանի, Լևոն Թուխիկյանի, Վանուշ Խանամիրյանի, Մելինե Համամջյանի, Ալբերտ Յավուրյանի, ինչպես նաև ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ազատ-Մարիամ Զուլումյանի, Վրաստանի ժողովրդական նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի,  ՀՀ վաստակավոր արտիստ Մայիս Կարագյոզյանի, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Անժիկ Հակոբյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանի, ՀԽՍՀ սպորտի վաստակավոր մարզիչ Վարդան Հովսեփյանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Ղազարյանի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Մկրտչյանի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մելքոնյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Վերջալույս Միրիջանյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի, Գուսան Շահեն Սարգսյանի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ Ալբերտ Սարգսյանի, Սուրեն Սաֆարյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանի և ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պատվավոր երկաթուղային Ալեքսանդր Պետրոսյանի անուն ազգանունները:

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am