Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում COVID-19 ախտորոշմամբ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը նվազում է

Հայաստանում COVID-19 ախտորոշմամբ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը 
նվազում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ COVOD-19 ախտորոշում ունեցող քաղաքացիներից ծանր վիճակում է 178-ը, ծայրահեղ ծանր՝  45-ը, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված է 17 պացիենտ. դինամիկան նվազման միտում ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս պահին ծայրահեղ ծանր և ծանր վիճակում պացիենտների թիվը դեպի նվազում է գնում: Դեռ մեկ ամիս առաջ մենք ունեինք 300, 400-ի հասնող  ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ: Երեկվա դրությամբ նրանց թիվը 240 է: Օրական կտրվածքով էլ այն դեպի նվազում է գնում»,-ասաց խոսնակն ու հույս հայտնեց, որ առաջիկայում չի էլ ավելանա:

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը պայմանավորված է նրանով, թե նոր արձանագրվող դեպքերը որքանով կաճեն: Այս պահին դինամիկան դեպի նվազում է գնում: Խոսնակը, սակայն, քաղաքացիներին հորդորեց զգոնությունը չկորցնել, որ այս վիճակը հնարավոր լինի պահպանել:

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 900 դեպք:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am