Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն առաջարկում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատժաչափերը

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն առաջարկում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատժաչափերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատժաչափերը:

«Այն պարագայում, երբ համացանցը թույլ է տալիս ընդամենը մի քանի րոպեի ընթացքում գրանցել էջեր, կայքեր, որոնք իբր հանդիսանում են լրատվական կայքեր, բայց տարածում են սուտ ու զրպարտություն, կարծում եմ, որ այս փոփոխությունով կկարողանանք հնարավորինս կանխել, նվազեցնել սուտն ու զրպարտությունը: Դրամային արտահայտությամբ առաջարկում եմ վիրավորանքի համար նախատեսված շեմը բարձրացնել մինչև 5 մլն, իսկ զրպարտության համար` մինչև 10 մլն դրամ»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ այսօր տեղեկատվական դաշտում առկա է մի իրավիճակ, երբ գրեթե ամեն օր կարելի է հանդիպել վիրավորանքի և զրպարտության:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում