Հասարակական

Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել նոր միկրոավտոբուսներ

1 րոպեի ընթերցում

Գյումրու  քաղաքապետարանը ձեռք  է բերել նոր միկրոավտոբուսներ

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրու քաղաքապետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերել ռուսական արտադրության երեք նոր միկրոավտոբուս: Ավտոբուսները Գյումրիում են պիլոտային ծրագրով: Այս պահին իրականացված ծրագրի արժեքը, որով ձեռք է բերվել 3 տրանսպարտային միջոց, մոտ 43 մլն դրամ է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, գումարի 50 տոկոսը ներդրել է կառավարությունը, 50-ը՝ համայնքը:

Ավտոբուսներից մեկը նախատեսվում է Գյումրի այցելող հյուրերի համար: Մյուս երկուսը նպատակ կա օգտագործել որպես սովորական տրանսպորտային միջոց՝ քաղաքի երթուղային ցանցում: «Հիմա կփորձարկենք, կտեսնենք՝ ինչպես կաշխատի, եթե նորմալ եղավ, հաջորդ տարի կրկին սուբվենցիայով կբերենք նմանատիպ ավտոբուսներ, որպեսզի քաղաքի երթուղային ցանցի խնդիրները վերջապես կարգավորենք»,-նշեց Գյումրու քաղաքապետը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում