Հասարակական

Երևանում կավելանա մոտ 7 հազար քմ սիզամարգ

1 րոպեի ընթերցում

Երևանում կավելանա մոտ 7 հազար քմ սիզամարգ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում մոտ 7 հազար քմ սիզամարգ կավելանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Մայրաքաղաքի տարբեր հատվածներում թեքություն ունեցող լանջերի, զբոսայգիների կածանների երկարությամբ և հարթ, բայց դժվար կանաչապատելի վայյրերում սիզամարգեր են ստեղծվում: Ճմապատման հումքը մայրաքաղաքին անհատույց տրամադրել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբը»,- ասված է գրառման մեջ:

Ճմապատումն իրականացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ու վարչական շրջանները համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում