Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 196 նոր դեպք․ ապաքինվել է 224, մահացել 3 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 196 նոր դեպք․ ապաքինվել է 224, մահացել 3 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1892 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 211281 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 224 առողջացած։ 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 887 (ավելացել է ևս 3-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 58 տարեկան տղամարդ և 2 կին` 70 տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: 

Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:


Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am