Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը կնորոգի Մհեր Մկրտչյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոնները

Քաղաքապետարանը կնորոգի Մհեր Մկրտչյանի անվան և Պատանի հանդիսատեսի 
թատրոնները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը 150 մլն դրամ կուղղի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը և Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն»,- գրել է Մարությանը:

Քաղաքապետը հավելել է, որ այցելել է նաև Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որն արդեն վերանորոգված և նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված՝ շուտով կվերսկսի իր աշխատանքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am