Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 ԱՀԿ-ում գնահատել են կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի ռազմավարությունը

 ԱՀԿ-ում գնահատել են կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար մեղմ սահմանափակումներ մտցնելու Շվեդիայի ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում պետք Է օրինակ դառնա մյուս պետությունների համար: Այս կարծիքը Magic ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հատուկ պատվիրակ դոկտոր Դեւիդ Նաբարոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հատուկ պատվիրակը հայտարարել Է, որ այս երկրի իշխանություններն ապավինել են բնակչության գիտակցությանը՝ չսահմանելով խիստ սահմանափակիչ միջոցառումներ: Նրա խոսքով՝ հարկ Է, որ նմանօրինակ ռազմավարությանը մյուս պետությունները հետեւեն ապագայում: Շվեդիայի իշխանությունները կարանտինի խիստ միջոցառումներ չեն սահմանել՝ մարդկանց կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորությունը եւ, ըստ հնարավորության, աշխատել հեռավար:

Դպրոցները, մանկապարտեզները եւ ռեստորանները բաց են եղել, բայց բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են:

Շվեդիայի տնտեսությունը, ինչպես եւ մյուս երկրների տնտեսությունները, իրենց վրա զգացել են համավարակի բացասական հետեւանքները. 2020 թվականի ամռանը գործազրկության մակարդակը հասել Է գրեթե 9 տոկոսի, ՀՆԱ-ի նվազումը կանխատեսվում Է 7 տոկոսով:

Շվեդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 87 հազարը, մահացել Է ավելի քան 5,8 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 24,5 միլիոն դեպք, ավելի քան 833 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am