Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Անկախության օրվա առթիվ

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Անկախության օրվա 
առթիվ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, երկկողմ համագործակցության ներուժի բացահայտմանը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակացության ընդլայնմանն ու հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը լիովին համահունչ են երկու երկրների երկարաժամկետ զարգացման շահերին:

Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am