Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում օգոստոսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ  են, 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը կասկածյալ էր, մեկուսացման մեջ էր: 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է  9968 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am