Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

IDBank-ը հաղթեց զավեշտալի «22 մլն-անոց» գործը

IDBank-ը հաղթեց զավեշտալի «22 մլն-անոց» գործը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բ․Մ․Լ․ Արզնի ընկերությունն ընդդեմ Անելիք Բանկի» գործով ՀՀ վերաքննիչ դատարանի 12․03․20 թվականի որոշման դեմ «Բ․Մ․Լ․ Արզնի» ՍՊԸ-ի տնօրենի և նույն ընկերության սնանկության գործով կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։

Մարտի 12-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, իսկ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության՝ Բանկից 22 մլն դոլարի պահանջն անհիմն որակել։

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով սա կարող ենք անվանել արդարության և արդարադատության վերականգնում ․ «Ուրախ ենք արձանագրել, որ Վճռաբեկ դատարանն անգամ վարույթ չի ընդունել այս անհեթեթ բողոքը և ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այսինքն՝ Բանկը չունի որևէ պարտավորություն «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության և նույն ընկերության սնանկության կառավարչի նկատմամբ»,- ասել է Մհեր Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության նախկին սեփականատեր ԳևորգԱֆանդյանը 2010 թվականին «Անելիք Բանկից» ստացել էր 7 մլն ԱՄՆ դոլար վարկ, չէր կատարել իր վարկային պարտավորությունները, սակայն որոշ ժամանակ անց Բանկի հետ կնքված համաձայնագրով (համաձայնագիրն, ի դեպ, առոչինչ է ճանաչվել առաջին ատյանի դատարանի կողմից)Աֆանդյանը հետ էր ստացել գույքի 33,3%-ը, և այժմ էլ Բանկից պահանջում էր 22 մլն ԱՄՆ դոլար տուգանք։

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, ովքեր անվերապահորեն վստահել են մեզ դատական այս քաշքշուկի ողջ ընթացքում և գնահատել են մեր կողմից առաջարկվող ծառայությունները, սպասարկման որակն ու գործընկերային հարաբերությունները։ Մենք շարունակում ենք առաջ շարժվել մեր կողմից որդեգրված թվայնացման ռազմավարության ճանապարհով, կատարելագործել  առաջարկվող գործիքակազմն ու նորարար պրոդուկտներով համալրել մեր հաճախորդների առօրյան»,- եզրափակել է Մհեր Աբրահամյանը։

Վճռաբեկ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am