Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռազմական համաժողովի ժամանակ տեղի են ունեցել ավիացիայի ցուցադրական թռիչքներ

Ռազմական համաժողովի ժամանակ տեղի են ունեցել ավիացիայի ցուցադրական 
թռիչքներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Բանակ-2020» Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների ստատիկ և դինամիկ ցուցադրության ժամանակ «Էրեբունի» ավիացիոն բազայում կայացել է ավիացիայի ցուցադրական թռիչք:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների ստատիկ ցուցադրությունն ավարտվել է օպերատիվ մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, ինչպես նաև ռազմական ուղղաթիռների թռիչքով:

Համաժողովի հյուրերի առջև չափազանց ցածր բարձրության վրա թռել են ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, Մի-8ՄՏՎ տրանսպորտային-մարտական ինքնաթիռներ:

ՄիԳ-29 կործանիչների օդաչուները հյուրերին ցուցադրել են իրենց բարձր կարգը՝ կատարելով մարտական շրջադարձեր, «Նեստերովի» հանգույց, թեք հանգույցներ, «դանակ» և «կոբրա»:

Համաժողովն անց է կացվել բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:

«Համաժողովի միջոցառումների անցկացման համար ներառվել էին Հարավային ռազմական օկրուգի 40 միավորման և զորամասի անձնակազմը: Ցուցադրական միջոցառումներին մասնակցում են ԱԻՆ տարածաշրջանային ստորաբաժանումների ներկայացուցիչները և «Ռոսգվարդիայի» մեր գործընկերները: Ընդհանուր առմամբ ներկայացվել է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ավելի քան 12 500 նմուշ»,- հայտնել է հրամանատարը:

Համաժողովի շրջանակում միջոցառումները մեկնարկել են Ստավրոպոլի երկրամասի «Հայրենասեր» զբոսայգու տարածքում, Վլադիկավկազում, Վոլգոգրադում, Կասպիյսկում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Չեչնիայում և Հայաստանում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը: Ռուսական ռազմակայանի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը միաժամանակ կանցկացվի Հարավային ռազմական օկրուգի ողջ տարածքում օգոստոսի 27-29-ը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am