Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների հանձնաժողովի 28-րդ նիստը՝ Հայաստանում

ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների հանձնաժողովի 
28-րդ նիստը՝ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 27-րդ նիստի մասնակիցները որոշել են, որ տարեկան հերթական նիստն անցկացնել Հայաստանում՝ 2021թ․ երկրորդ կիսամյակում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Օգոստոսի 26-ին, ուզբեկական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով, տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 27-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Դիտորդի կարգավիճակով նիստին մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: 

Հայկական կողմը նիստին մասնակցել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանի գլխավորությամբ:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին COVID-19 համավարակի տարածման ընթացքում անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, կողմերի տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած, կրթության կամ աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով գտնվող անձանց աջակցության ցուցաբերմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում կողմերի համագործակցությանը, «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը:

Օրակարգային հարցերի վերաբերյալ ելույթներում մասնակիցները կարևորեցին COVID-19 համավարակի ընթացքում կողմերի միջև սերտ համագործակցությունը: Այդ առնչությամբ հայկական կողմն ընդգծեց համավարակի դեմ պայքարի ընթացքում մասնակից երկրների կողմից կիրառված սահմանափակումների պայմաններում բելառուսական կողմի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն ընձեռեց ապահովել օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձը: 

Անդրադարձ կատարվեց 1993թ. Մինսկի կոնվենցիայի շրջանակներում պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև շրջանառվող պաշտոնական փաստաթղթերի վավերականությանն առնչվող հարցերի: 

Մասնակիցները կարևորեցին նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման ուղղությամբ գործնական քայլերի կատարումը, որի կապակցությամբ ունեցած ելույթում հայկական կողմը ևս մեկ անգամ տեղեկացրեց ՀՀ-ում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման և դրա արդյունավետության մասին: 

Հայկական կողմի առաջարկով ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի նիստի անդամները որոշեցին տարեկան հերթական նիստն անցկացնել Հայաստանում՝ 2021թ․ երկրորդ կիսամյակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am