Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում «Կարգապահության պահապան» մրցույթին մասնակցում է ՀՀ թիմը 

ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում «Կարգապահության պահապան» մրցույթին 
մասնակցում է ՀՀ թիմը 

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվել է մրցույթի  մեկնարկը: Հրաձգության փուլում ռազմական ոստիկանության թիմը բարեհաջող ելույթ է ունեցել, ճշգրիտ խոցել թիրախները: Հրաձգության փուլում փայլուն են հանդես եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցույթի հայ մասնակիցները: Հայ խոհարարները հասցրել են ի ցույց դնել իրենց ունակությունները` արժանանալով բարձր գնահատականի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am