Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատական առաջին նիստը հետաձգվել է

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատական առաջին նիստը 
հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատական առաջին նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը` հավելելով, որ դատարանը պետք է լուծեր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։

«Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված` այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել»,- գրել է պաշտպանը։

Դատական նիստը կկայանա օգոստոսի օգոստոսի 26-ին, ժամը 12։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ Տիգրան Մեծ, 23/1)։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am