Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռոնալդինյոն ազատվել է տնային կալանքից  

Ռոնալդինյոն ազատվել է տնային կալանքից

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարագվայի դատարանը տնային կալանքից ազատ է արձակել կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյին և նրա եղբորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ռոնալդինյոն պարտավոր է տուգանք վճարել 200 000 ԱՄՆ դոլար, սակայն արդեն իսկ իրավունք է ստացել վերադառնալ հայրենիք` Բրազիլիա:

Ռոնալդինյոն և նրա եղբայրը ձերբակալվել էին Պորտուգալիայի մայրաքաղաքի Ասունսյոնա օդանավակայանում` կեղծ անձնագրեր օգտագործելու պատճառով: Ընթացիկ տարվա մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը որոշել էր կիսապաշտպանին կալանքի տակ պահել: Ավելի քան երկու ամիս բրազիլացին տնային կալանքի ներքո էր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am