Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բելառուսի ընդդիմության խորհուրդը հայտնում է Սվետլանա Ալեքսիևիչին հարցաքննության հրավիրելու մասին

Բելառուսի ընդդիմության խորհուրդը հայտնում է Սվետլանա Ալեքսիևիչին 
հարցաքննության հրավիրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսում ձևավորված ընդդիմության համակարգող խորհուրդը հայտնում է, որ Բելառուսի քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել գրականության Նոբելյան մրցանակակիր, խորհրդի անդամ Սվետլանա Ալեքսիևիչին՝ ընդդիմության համակարգող խորհուրդ ստեղծելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, դրանից առաջ Մինսկում հարցաքննության էին հրավիրվել ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ:

Ավելի վաղ, Բելառուսի գլխավոր դատախազությունը, ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման կապակցությամբ հարուցել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի հատկանիշներով (Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս պատճառող գործողությունների կոչեր անել), որի hամար սահմաված է  մինչև 5 տարի ազատազրկում: Ինչպես նշված է գերատեսչության հայտարարությունում, խորհրդի գործունեությունն ուղղված է իշխանությունը զավթելուն և Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս պատճառելուն: Ընդդիմության համակարգող խորհուրդը պնդում է, որ իր կողմից սահմանված բոլոր նպատակներն ու մեթոդները օրինական են ՝ հիմնված Բելառուսի Հանրապետության սահմանադրության վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am