Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սիրիայի վարչապետը Դամասկոսի արվարձանում գազատարի պայթյունը որակել Է որպես ահաբեկիչների «ուղերձ»

Սիրիայի վարչապետը Դամասկոսի արվարձանում գազատարի պայթյունը որակել Է 
որպես ահաբեկիչների «ուղերձ»
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսը Դամասկոսի արվարձանում գազատարի պայթյունը որակել Է որպես ահաբեկիչների «ուղերձ»՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրական կոմիտեի փոքր խմբի բանակցությունների նախաշեմին, որը օգոստոսի 24-ին աշխատանքն Է վերսկսում Ժնեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լույս օգոստոսի 24-ի գիշերը գազատարի հզոր պայթյուն Է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաքի Ադրայի եւ Դումեյրի բնակավայրերի միջեւ, որն ԷլեկտրաԷներգիայի անջատման Է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում: Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառը դարձել Է ահաբեկչությունը: Էլեկտրականության մատակարարումը մեծ մասամբ հաջողվել Է վերականգնել պայթյունից երեք ժամ անց: Մինչեւ օգոստոսի 24-ի առավոտյան հրշեջների բրիգադները՝ բանակի աջակցությամբ, տեղաայնացրել են հրդեհը եւ ձեռնամուխ եղել վերանորոգման աշխատանքներին:

«Դա ահաբեկիչների ուղերձն Է Սահմանադրական փոքր հանձնաժողովի բանակցությունների նախաշեմին, որը, ինչպես դուք գիտեք, մեկնարկում Է այսօր: Նրանք ցանկանում են մեզ տեղեկացնել, որ իրենց լեզուն ավերածությունն Է ու վնասը»,-Առնուսը հայտարարել Է պայթյունի վայրում գտնվող լրագրողներին:

Սիրիայի Սահմանադրական կոմիտեն օգոստոսի 24-ին վերսկսում Է աշխատանքը իննամսյա ընդմիջումից հետո: Կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները ՄԱԿ-ի հովանու ներքո կրկին հավաքվում են Ժնեւում՝ փոքր խմբի կազմում՝ շարունակելու նոր Սահմանադրության քննարկումը:

Վարչապետը հայտնել Է, որ գազատարի վերանորոգումը պլանավորվում Է ավարտել օրվա ընթացքում: Նրա խոսքով՝ ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը հաջողվել Է վերականգնել Սիրիայի նահանգների 60 տոկոսում՝ պայթյունից արդեն երեք ժամ հետո: Դամասկոսում Էլեկտրամատակարարումը վերսկսվել Է մեկ ժամ անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am