Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
14:26, 24 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում