Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը. ջերմաստիճանը կնվազի ու կբարձրանա 5-7 աստիճանով

Անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը. ջերմաստիճանը կնվազի ու 
կբարձրանա 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագություն, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օգոստոսի 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին կնվազի 5-7 աստիճանով, 24-28-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում օգոստոսի 23-ի օրվա երկրորդ կեսից սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: Օգոստոսի 24-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am