Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ Է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ

 Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ Է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը Ռուսաստանից տվյալներ Է խնդրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Hindu հրատարակությանը հայտնել Է Հնդկաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անուրագ Շրիվաստավան:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ:

Շրիվաստավան նշել Է, որ պատվաստանյութի վերաբերյալ տվյալներն անհրաժեշտ են «COVID-19-ի դեմ պատվաստանյութի կիրառման ազգային փորձագիտական խմբին», որը կուսումնասիրի առկա պատվաստանյութերը եւ կորոշի Հնդկաստանում արտադրության համար հնարավորները:

«Փորձագիտական խմբի նպատակն այն Է, որպեսզի Հնդկաստանն ամբողջ աշխարհում բոլոր ընթացիկ ջանքերի ավանգարդում լինի ինչպես Հնդկաստանում, այնպես Էլ ամբողջ աշխարհում COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար հնարավոր պատվաստանյութերի պատրաստման, արտադրության եւ գործարկման գծով»,-ասել Է Շրիվաստավան:

Նա նշել Է, որ Հնդկաստանի ԱԳՆ-ն աջակցություն կցուցաբերի փորձագիտական խմբին՝ արտասահմանում պատվաստանյութեր արտադրողների եւ դրա արտադրությամբ շահագրգռված հնդկական ընկերությունների միջեւ շփումներ հաստատելու ուղղությամբ:

Ավելի վաղ ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Վենկատեշ Վարման ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի գծով համագործակցությունը քննարկել Է ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի հետ, իսկ դեսպանության աղբյուրները նշել են, որ հնդկական ընկերությունները ՌՈւՆՀ-ի հետ շփման մեջ են գտնվում COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնչությամբ եւ տեխնիկական մանրամասներ են խնդրել պատվաստանյութի փորձարկումների վերաբերյալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 22,2 միլիոն դեպք, ավելի քան 782 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am