Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իրավապահ մարմինները ժխտում են թույնի հայտնաբերումը Նավալնիի օրգանիզմում

Իրավապահ մարմինները ժխտում են թույնի հայտնաբերումը Նավալնիի օրգանիզմում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թույն չի հայտնաբերվել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում թունավորումից հետո. նախնական վարկածը չի փոխվել, խոսքը վերաբերում Է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հաղորդել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Նախնական վարկածը չի փոխվել: Խոսքը վերաբերում Է պսիխոդիսլեպտիկներով թունավորմանը: Ավելի ստույգ կարելի կլինի ասել ախտորոշումից եւ բժիշկների եզրակացությունից հետո»,- ասել Է նա:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ քրեական գործ առայժմ չի հարուցվել, քանի որ տվյալներ չկան Նավալնիի դիտավորյալ թունավորման մասին: Նրան ստուգման շրջանակներում կհարցաքննեն, հենց որ նրա առողջական վիճակը թույլ տա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am