Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԶՈՒ 4-րդ և 5-րդ զորամիավորումներում մարտավարական և ուսումնական տագնապի պարապմունքներ են անցկացվել

ԶՈՒ 4-րդ և 5-րդ զորամիավորումներում մարտավարական և ուսումնական տագնապի պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 4-րդ և 5-րդ զորամիավորումներում անցկացվել են մարտավարական, ուսումնական տագնապի պարապմունքներ և հրետանու կրակի կառավարման մարզումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրները կատարելու, մասնագիտական հմտությունները և տեսական գիտելիքները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասի նորակոչիկների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական պարապմունք: Ստորաբաժանման հրամանատարները նորակոչիկներին հրահանգավորել են պահպանել անվտանգության կանոնները։

Զինծառայողների կրակային հմտություններն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 19-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են հրետանու կրակի կառավարման մարզումներ: Զինծառայողներն իրականացրել են նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։

Անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 19-ին ազդարարվել է ուսումնական տագնապ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան և հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Զինծառայողները գործել են ըստ մարտական հաշվարկի՝ ճշգրիտ  կատարելով առաջադրված խնդիրները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am