Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

 Չինաստանի առաջատար համաճարակաբանը բարձր է գնահատել COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը

 Չինաստանի առաջատար համաճարակաբանը բարձր է գնահատել COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը բարձր գնահատական Է տվել COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Պեկինում դեսպանության հայտարարության մեջ:

«Չժուն Նանշանն ընդգծել Է, որ ռուսաստանյան ադենովիրուսային պատվաստանյութն անվտանգ Է, եւ հույս Է հայտնել, որ դրա կլինիկական փորձարկումները հաջողությամբ կավարտվեն»,-ասված Է տեղեկագրում: Բժիշկը նաեւ Մոսկվային շնորհավորել Է պատրաստուկի գրաանցումն ավարտելու կապակցությամբ, ինչի մասին հայտնի Է դարձել օգոստոսի 11-ին:

Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am