Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

 Տոկիոյում շոգից մահացածների թիվը գերազանցել է 130-ը. NHK

 Տոկիոյում շոգից մահացածների թիվը գերազանցել է 130-ը. NHK

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում օգոստոսի 12-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակամիջոցում առնվազն 28 մարդ Է մահացել շոգից, իսկ ամսվա սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել Է 131-ի: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բոլոր մահացածները 50 տարեկանից բարձր մարդիկ են, իսկ նրանց մեծամասնությունը 70 տարեկանն անց Է: Նշվում Է, որ նրանցից շատերին մահացած են գտել իրենց տանը: Ըստ որում կա՛մ չեն աշխատել օդորակիչները, կա՛մ Էլ դրանք տեղակայված չեն եղել:

Այս շաբաթը Ճապոնիայում դարձել Է ամենաշոգն անցած ամռան ընթացքում: Օգոստոսի 17-ին Համամացու քաղաքում (Սիձուոկայի պրեֆեկտուրա) օդը ցերեկը տաքացել Է մինչեւ Ցելսիուսի 41,1 աստիճան, ինչը դարձել Է երկամյա վաղեմությանի պատմական ջերմաստիճանային ռեկորդի կրկնությունը:

Տոկիոյում նույնպես շոգ եղանակ Է, իսկ ջերմաստիճանը կեսօրվա ժամերին հասնում Է 35 – 36 աստիճանի: Ճապոնիայում շոգ եղանակը սովորաբար հաստատվում Է հուլիսի կեսերին անձրեւների սեզոնի ավարտից հհետո:

Սակայն այս տարի ամբողջ հուլիսն ամպամած Էր, իսկ երկրում տեղացին ինտենսիվությամբ ռեկորդային անձրեւներ, որոնք հանգեցրեցին սողանքների եւ գետերի վարարման: Անցյալ տաի ամբողջ երկրում շոգից զոհվել Է 126 մարդ, ավելի քան 70 հազարը՝ տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am