Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մինչեւ 4,7 մագնիտուդով մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանում

Մինչեւ 4,7 մագնիտուդով մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 19-ին 4,2-ից մինչեւ 4,7 մագնիտուդով երեք երկրաշարժեր են տեղի ունեցել Տայվանի հարավ - արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել Է կղզու սեյսմոլոգիական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է մոտավորապես մեկ կետում. Տայնան քաղաքից 33 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք, իսկ օջախները եղել են 10 – 11 կիլոմետր խորությունում:

Գետնի տատանումներ են զգացվել Տայնան, Ցզյաի, Գաոսյուն քաղաքներում, Յուլնինի, Նանտոուի եւ Չժանհուայի գավառների տարածքում:

Տուժածների եւ վնասի մասին տվյալներ այս ժամին չեն ստացվել:

Տայվան կղզին՝ 23 միլիոն բնակչությամբ գտնվում Է Արեւելյան Ասիայի սեյսմիկ ակտիվ գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am