Ջո Բայդենին պաշտոնապես առաջադրել են ԱՄՆ-ի նախագահի թեկնածու
12:12, 19 Օգոստոս 2020
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը նախկին փոխնախագահ Ջո Բայդենին պաշտոնապես առաջադրել Է պետության ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են քվեարկության արդյունքները:
Վիրտուալ անվանականչի ընթացքում նահանգներից եւ տարածքներից կուսակցական պատվիրակները հրապարակել են իրենց փրայմերիզների արդյունքները, որոնց համաձայն, Բայդենը հավաքել Է պատվիրակների առավել մեծ թվով ձայները, որոնք քվեարկել են համագումարում:
Դեմոկրատների համագումարը կորոնավիրուսի պատճառով վիրտուալ ձեւաչափով տեղի Է ունենում այս շաբաթ:
Նոյեմբերի 3-ի ընտրություններում Բայդենի մրցակիցը կլինի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում