Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հարգում ենք նրա որոշումը. Մակունցը՝ ՍԴ դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու մասին

Հարգում ենք նրա որոշումը. Մակունցը՝ ՍԴ դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հարգում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունից Վահրամ Ավետիսյանի հրաժարվելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Պարոն Ավետիսյանը ինքն է որոշել, որ կառավարությունը չդիտարկի իր թեկնածությունը, մենք հարգում ենք նրա որոշումը և մաղթում մասնագիտական հաջողություններ»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո է նման որոշում կայացրել, նշելով, որ Ազգային ժողովում 80 ձայն չի ստանա, Մակունցն ասաց, որ, հավանաբար, այդպիսի տպավորության պատճառ են դարձել իրեն ուղղված հարցերը:

«Հանդիպումն անցել է նույն ձևով, ինչպես բոլոր այլ թեկնածուների հետ: Հնչել են սուր հարցեր նաև, հավանաբար դա էր պատճառը, որ պարոն Ավետիսյանի մոտ այդպիսի տպավորություն էր»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Օգոստոսի 17-ին Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում իր համաձայնությունը հետ կանչելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էր հուլիսի 23-ին: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ  քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է:

Նորայր Շողիկյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am