Սպորտ

Մեսսին ցանկություն ունի հեռանալ «Բարսելոնայից» 

1 րոպեի ընթերցում

Մեսսին ցանկություն ունի հեռանալ «Բարսելոնայից» 

ԵՐԵՎԱՆ, 17ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին թիմի ղեկավարությանըհայտնել է ակումբից հեռանալու իր ցանկության մասին:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին գրում է Esporte Interativo-ն: Մեսսին նման որոշում կայացրել է թիմի՝ Իսպանիայի առաջնությունից և Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո: Արգենտինացուն դուր չի գալիս թիմի հեռանկարը:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում