Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ՀՀ-ն հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին ու սատարում Հունաստանին և Կիպրոսին

ՀՀ-ն հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին ու սատարում Հունաստանին և Կիպրոսին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ` ընդգծելով Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԳՆ հայտարարությունը.

«Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու  համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ