Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Էկոնոմիկայի նախարարն աշնանը դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի հույս է հայտնում

Էկոնոմիկայի նախարարն աշնանը դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի հույս է 
հայտնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հույս հայտնեց, որ 2020 թվականի աշնանը զբոսաշրջային հոսքեր կլինեն դեպի Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Խաչատրյանն ասաց ասուլիսի ժամանակ:

«Բիզնեսներ կան, որ կորոնավիրուսի տարածման շրջանում փակվել են: Նախորդ տարվա համեմատ զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են ավելի քան 90 տոկոսով: Քանի որ ներգնա զբոսաշրջություն չկա, այդ կազմակերպությունները եկամուտներ չունեն: Մենք այդ ընկերությունների փակվելը համարում ենք պայմանական, որովհետև նրանք անմիջապես կվերաբացվեն այն ժամանակ, երբ վերականգնվեն զբոսաշրջային հոսքերը»,- նշեց Խաչատրայնը:

Նա հույս հայտնեց, որ աշնան վերջին ամիսներին որոշ ուղղություններից Հայաստան կժամանեն զբոսաշրջիկներ: Նախարարը վստահեցրեց, որ դրանից հետո փակված բիզնեսների մեծ մասը կվերադառնա իր գործունեությանը:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ