Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զբոսաշրջիկները նշել են ճանապարհորդների համար ամենաանվտանգ փոխադրամիջոցը

Զբոսաշրջիկները նշել են ճանապարհորդների համար ամենաանվտանգ 
փոխադրամիջոցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները պատմել են, թե ճանապարհորդների համար որ փոխադրամիջոցն Է առավել անվտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է OneTwoTrip-ը:

Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 1300 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ հարցման մասնակիցների քառորդ մասից ավելին (29 տոկոսը) իրենց առավելապես պաշտպանված Է զգում ինքնաթիռում: Հնարավոր Է՝ դա բացատրվում Է նրանով, որ հարցվածների երկու երրորդը կարծում Է, թե հանրանավի սալոնը կարծես ավելի հեշտ Է ախտահանել, քան գնացքի վագոնը, նշում են փորձագետները: Համավարակի ժամանակ ե՛ւ օդանավակայանը, ե՛ւ կայարանը անվտանգության մակարդակով միանման են թվում հարցման մասնակիցների 40 տոկոսի համար: Դրա հետ մեկտեղ 30 տոկոսն ասել Է, որ օդային նավահանգիստներում ավելի լավ են պահպանվում հատուկ միջոցառումները, եւ նույնքանն Էլ իրենց առավել հարմարավետ են զգում երկաթուղային կայարաններում: Զբոսաշրջիկների կեսից պակաս մասը (44 տոկոսը) կարծում Է, որ ճանապարհորդության ժամանակ դիմակներ կրելը պարտադիր Է: «Կարելի Է նաեւ առանց դրա» պատասխանը տվել Է հարցվածների 33 տոկոսը:

Եվս մեկ երրորդը պատասխանել Է. «Ինձ համար միեւնույն Է»: Միեւնույն ժամանակ գնացքով ճանապարհորդների 70 տոկոսը պատմել Է, որ դիմակ Է կրում ողջ ուղեւորության ընթացքում: Յուրաքանչյուր հինգերորդը չի պահպանում դիմակի ռեժիմը: Ձեռնոց Է կրում ուղեւորների 53 տոկոսը, 37 տոկոսը դրանց անհրաժեշտությունը չի տեսնում: Յուրաքանչյուր տասներորդը կողմնորոշվում Է շրջապատի մարդկանց թվով. որքան շատ են նրանք, այնքան ավելի պատրաստակամությամբ են հարցվածներն օգտվում պաշտպանիչ միջոցներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am