Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նշվել են կորոնավիրուսի ոչ տիպական ախտանշանները

Նշվել են կորոնավիրուսի ոչ տիպական ախտանշանները
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Արեւելյան համալսարանի գիտնականները վերլուծել են COVID-19-ի ընթացքը տարեց մարդկանց մոտ եւ եկել այն եզրակացության, որ նրանց մեծամասնության մոտ դիտվել են հիվանդության ոչ տիպական ախտանշաններ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է medRxiv պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դիտարկումները կատարվել են ծերանոցների պացիենտների շրջանում՝ ապրիլի 7-ից մինչեւ հունիսի 29-ն ընկած ժամանակաշրջանում: Պարզվել Է, որ այն 103 մարդկանցից, որոնց թեստերը ցույց են տվել դրական արդյունք, միայն 38 պացիենտի մոտ են հայտնաբերվել կորոնավիրուսի ստանդարտ ախտանշաններ: Նշվում Է, որ 54 հոգու մոտ հիվանդության ոչ մի նախանշան չի գրանցվել, կամ դրանք սկսել են երեւան գալ վարակվելուց երկու շաբաթ անց:

Այնուամենայնիվ, բազմաթիվ վարակվածներ ունեցել են «տկարություն» եւ «ընդհանուր վատառողջ վիճակ». գիտնականներն այն դասել են COVID-19-ի ոչ տիպական ախտանշանների կատեգորիային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am