Նշվել են կորոնավիրուսի ոչ տիպական ախտանշանները

Armenpress 13:05, 14 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Արեւելյան համալսարանի գիտնականները վերլուծել են COVID-19-ի ընթացքը տարեց մարդկանց մոտ եւ եկել այն եզրակացության, որ նրանց մեծամասնության մոտ դիտվել են հիվանդության ոչ տիպական ախտանշաններ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է medRxiv պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Դիտարկումները կատարվել են ծերանոցների պացիենտների շրջանում՝ ապրիլի 7-ից մինչեւ հունիսի 29-ն ընկած ժամանակաշրջանում: Պարզվել Է, որ այն 103 մարդկանցից, որոնց թեստերը ցույց են տվել դրական արդյունք, միայն 38 պացիենտի մոտ են հայտնաբերվել կորոնավիրուսի ստանդարտ ախտանշաններ: Նշվում Է, որ 54 հոգու մոտ հիվանդության ոչ մի նախանշան չի գրանցվել, կամ դրանք սկսել են երեւան գալ վարակվելուց երկու շաբաթ անց:Այնուամենայնիվ, բազմաթիվ վարակվածներ ունեցել են «տկարություն» եւ «ընդհանուր վատառողջ վիճակ». գիտնականներն այն դասել են COVID-19-ի ոչ տիպական ախտանշանների կատեգորիային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am