Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ակունքում ընթացքի մեջ է երկու սուբվենցիոն ծրագիր

Ակունքում ընթացքի մեջ է երկու սուբվենցիոն ծրագիր

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այժմ ընթացքի մեջ է երկու սուբվենցիոն ծրագիր, իսկ մի քանի օրից կմեկնարկի նաեւ ճանապարհաշինական երրորդ ծրագիրը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց մշակույթի տուն եւ զբոսայգի, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են շինարարական աշխատանքներ: Ինչպես ներկայացրեց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Ակունքի մշակույթի տան բակի պուրակի բարեկարգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն 736 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 731 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 7 միլիոն դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Ակունքի արարողությունների սրահի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել  է 9 միլիոն 300 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 4 միլիոն 185 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 5 միլիոն 115 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Մշակույթի տան բակի պուրակում տեղադրվում են եզրաքարեր եւ հուշաքարեր, նստարաններ, կատարվում է սալիկապատում: Արարողությունների սրահ է հիմնվում մշակույթի տան շենքի տարածքում: Հատկացված գումարի շրջանակում այստեղ իրականացվում են ներքին հարդարման եւ վերակառուցման աշխատանքներ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի կեսերին եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Ակունքի Բարեկամություն եւ Շահումյան փողոցների հատվածների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 13 միլիոն 159 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 7 միլիոն 895 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 263 հազար դրամը՝ գյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկայում: Բարեկամություն փողոցի մի հատվածը կասֆալտապատվի 246, Շահումյան փողոցի մի հատվածը՝ 120 գծամետր երկարությամբ:

Մարզպետն Ակունք համայնքի ղեկավարի հետ քննարկեց նաեւ Ակունքի բուժամբուլատորիան նոր շենք տեղափոխելու խնդիրը:

«Ակունքի բուժամբուլատորիան գործում է Ակունքի դպրոցի շենքի տարածքում, ինչն արդեն դառնում է անհնարին կամ անթույլատրելի համավարակի տարածման վտանգի պայմաններում: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում կարողանանք բուժամբուլատորիան տեղափոխել համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շենքի տարածք, որտեղ պետք է իրականացնենք հիմնանորոգման աշխատանքներ»,- նշեց Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am