Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկակ Արշամյանը խոստացավ օգնել այն լիբանանահայերին, որոնք Արցախում բնակվելու ցանկություն կհայտնեն

Հայկակ Արշամյանը խոստացավ օգնել այն լիբանանահայերին, որոնք Արցախում 
բնակվելու ցանկություն կհայտնեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը խոստացավ օգնել այն լիբանանահայերին, որոնք Արցախում բնակություն հաստատելու ցանկություն կհայտնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշամյանն ասաց օգոստոսի 12-ին կազմակերպված առցանց քննարկման ընթացքում:

«Եթե Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներից որևէ մեկը կցանկանա բնակություն հաստատել Արցախում, ես անձամբ այդ հարցը կլուծեմ»,- ասաց Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հիշեցրեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր Լիբանանից Արցախ տեղափոխվելու ցանկություն հայտնողներին բոլոր պայմաններով ապահովելու պատրաստակամության մասին:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Հայաստանից դեպի Բեյրութ իրականացվել է հումանիտար օգնության երեք չվերթ: Առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից, երրորդը՝ օգոստոսի 11-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն, որը պարունակել է դեղորայք և բժշկական պարագաներ, սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա՝ նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Հայաստանից ուղարկված երեք օդանավերով Լիբանանից Հայաստան է ժամանել շուրջ 100 հայ, որոնք Բեյրութում բնակվելու խնդիրներ են ունեցել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո:

Նորայր Շողիկյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]