Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դատախազը Պավել Մանուկյանի համար պահանջեց 9 տարի, Վարուժան Ավետիսյանի համար 8 տարի 9 ամիս ազատազրկում

Դատախազը Պավել Մանուկյանի համար պահանջեց 9 տարի, Վարուժան 
Ավետիսյանի համար 8 տարի 9 ամիս ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» անվանումն ստացած խմբի տասն անդամի գործով դատական նիստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառերով: 

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջեց Էդվարդ Գրիգորյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Արեգ Կյուրեղյանին ևս` 8 տարի 6 ամիս, Պավել Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Սեդրակ Նազարյանին` 9 տարվա, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման: Դատախազը միջնորդեց Վարուժան Ավետիսյանին դատապարտել 8 տարի 9 ամիս ազատազրկման, Արմեն Բիլյանին` 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին` զմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով:

Դատախազները նաև պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

Ըստ մեղադրող դատախազի` խմբի անդամները մինչ գրավումը նախապես ուսումնասիրել են գնդի տարածքը, հետո էլ խմբի անդամները կազմակերպել են խումբը զինելուն ուղղված միջոցառումներ ու գունդը գրավելու համար բեռնատարի վարորդից պայմանավորվածությամբ վերցրել են մեքենան։

Բացի այդ, ըստ մեղադրական ճառի, խմբի անդամները պատանդ են վերցրել գնդի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից մի քանիսին: Դատախազի պնդմամբ՝ հիմնավորվել է, որ խմբի անդամները սպանել են ոստիկաններ Արթուր Վանոյանին, Յուրի Տեփանոսյանին և Գագիկ Մկրտչյանին։ Ոստիկանների սպանության մեջ մեղադրվում են զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, նաև՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից։


Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]