Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

 ԵՄ-ում հայտարարել են COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրողների հետ բանակցությունների մասին

 ԵՄ-ում հայտարարել են COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրողների հետ բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայումս բանակցություններ Է վարում մի քանի ընկերությունների հետ նոր կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի վերաբերյալ, սակայն չի կարող տալ դրանց անունը, մինչեւ գործընթացի ավարտը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում Է արդյոք ռուսական պատվաստանյութի գնման հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք վարում ենք բավականին ինտենսիվ բանակցություններ ԵՄ-ի քաղաքացիների համար արդարացի գներով պատվաստանյութերի բազմազանացված թղթապանակի ստեղծման նպատակով: Բանակցություններ են վարվում մի քանի ընկերությունների հետ, որոնք պատվաստանյութի հեռանկարային թեկնածու ունեն: Մենք չենք կարող այս պահին տալ ընկերությունների անունները, որոնց հետ բանակցություններ ենք վարում»,- ասել Է նա:

Ըստ որում ԵՀ-ում ընդգծել են, որ ԵՄ-ն «չի կարող փոխզիջման գնալ պատվաստանյութի անվտանգության պահանջների նկատմամբ»: «Թեեւ մենք լիովին պաշտպանում ենք հնարավորինս արագ պատվաստանյութի մշակման նպատակը, մենք չենք կարող փոխզիջման գնալ անվտանգության նկատմամբ պահանջների առումով, հատկապես եթե այն տրվում Է առողջ մարդկանց: Դա պահանջում Է կլինիկական փորձարկումաների բավականաչափ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութն անվտանգ Է եւ արդյունավետ»,- հավելել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am