Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ «Ներառականությունը մտածելակերպ է» խորագրով ֆլեշմոբ  

Տեղի ունեցավ «Ներառականությունը մտածելակերպ է» խորագրով ֆլեշմոբ

 

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Հայկական Կարիտաս» բարեսիրական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Նպաստել Հայաստանում՝ բոլորի համար ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում օգոստոսի 7-ին Գյումրիի Թատերական հրապարակումՙ տեղի ունեցավ «Ներառականությունը մտածելակերպ է» խորագրով իրազեկող ֆլեշմոբ: Ուսանողները, ծրագրի կազմակերպիչների հետ, կավճով գրեցին ու գծեցին ներառականության գաղափարը բացատրող գրություններ և խորհրդանշական պատկերներ: Անցորդներին բաժանվեցին ներառական կրթության վերաբերյալ տեղեկություններ պարունակող թերթոններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Սիրանուշ Մինասյանըՙ միջոցառումն իրականացվեց Գյումրիի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների մասնակցությամբ, ովքեր կիսում են ծրագրի գաղափարը և առաքելությունը: Մինչ այս ֆլեշմոբը, անցած օրերի ընթացքում ևս նմանատիպ իրազեկման և վերաբերմունքի փոփոխության երկու այլ ֆլեշմոբ է իրականացվել քաղաքի այլ հատվածներում:   

«Նմանատիպ ծրագրերի անհրաժեշտությունը զգացվում է այնքան ժամանակ, քանի դեռ կա հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերի ու վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն, և քանի դեռ անհատը հասարակության լիարժեք անդամ չէ»,-նշեց ծրագրի մշտադիտարկող ու գնահատող Հայկարամ Դրմեյանը:

Նմանատիպ ֆլեշմոբներ կիրականացվեն նաև արզի գյուղական համայնքերում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am