Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում կորոնավիրուսով վարակված անձանցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր

Արցախում կորոնավիրուսով վարակված անձանցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետությունում օգոստոսի 6-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված 46 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ նրանցից 6-ի վիճակը ծանր է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Համավարակի դեմ պայքարում առաջին կարևոր ձեռքբերումն ունենք: Երեկ (օգոստոսի 5-ի դրությամբ – խմբ) 183 թեստավորված քաղաքացիներից ոչ մեկի մոտ COVID 19-ով վարակման դեպք չի հայտնաբերվել: Սա, իհարկե, հետևողական աշխատանքի արդյունք է, բայց չի նշանակում, որ պետք է թուլացնենք մեր զգոնությունը»,- նշել է Հարությունյանը: 

Նա տեղեկացրել է, որ պարետատան այսօրվա խորհրդակցության ժամանակ հանձնարարել է փոքր-ինչ մեղմացնել ներքին սահմանափակումները, օրինակ՝ 20 հոգու փոխարեն մարդկանց հնարավորություն կտրվի բաց տարածքում ընտանեկան տոնախմբությունները կազմակերպել 60 հոգով, իհարկե, պահպանելով պարետի կողմից սահմանված կանոնները։

«Մեր հարազատների կյանքից թանկ ոչինչ չկա: Հատկապես փակ տարածքներում դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը դարձրեք ձեր կենսակերպի պարտադիր մաս: Միայն միասնական ջանքերով կարող ենք վերաբացել կրթօջախները, վերականգնել կյանքի բնականոն ընթացքը»,- գրել է Հարությունյանը:

Արցախում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 248 քաղաքացու մոտ, որից 201-ն առողջացած: Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 6526 թեստավորում: Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Ապաքինվել է COVID-19-ի ախտորոշում ունեցող 12 քաղաքացի: Կա 87 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 46 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am