Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Լոս Անջելեսում ջուրը կկտրեն այն տներում, որտեղ համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում

Լոս Անջելեսում ջուրը կկտրեն այն տներում, որտեղ համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) իշխանությունները կսկսեն անջատել ջուրն ու Էլեկտրականությունն այն տներում, որտեղ կորոնավիրուսի համավարակի ժամանակ երեկույթներ են տեղի ունենում մեծ թվով հյուրերի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին հայտնել Է Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսետին, որի խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը: Համապատասխան կարգադրությունն արդեն արվել Է քաղաքի ջրային պաշարների եւ Էներգետիկայի վարչությանը: Այդ միջոցը, որի պատճառը նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճն Է, կսկսի գործել օգոստոսի 7-ից:

Օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի իշխանությունները տեղեկացրել են, որ անցած օրը քաղաքում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 2,3 հազար նոր դեպք, 68 մարդ մահացել Է: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր մեգապոլիսում արձանագրվել են 197 հազար ախտահարված եւ 4,8 հազար մահացու վախճան: Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, այդ թվում Ֆլորիդայում, Արիզոնայում, Տեխասում եւ Կալիֆոռնիայում, նկատվում են հիվանդացության ռեկորդային ցուցանիշներ: Տեղական իշխանությունները դադարեցրել են սանիտարական սահմանափակումների թուլացման կամ վերացման՝ ավելի վաղ սկսված գործընացը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,8 միլիոն դեպք, մահացել Է 158,2 հազարից ավելի մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ