Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը որոշել է փոփոխության ենթարկել Covid-19-ի հայտնաբերման մարտավարությունը

Կառավարությունը որոշել է փոփոխության ենթարկել Covid-19-ի հայտնաբերման 
մարտավարությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխության ենթարկել Covid-19-ի հայտնաբերման մարտավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործադիրի օգոստոսի 6-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ունենք որոշակի վստահություն, որ կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30%-ի մակարդակի, հիմա տատանվում են 15%-ի շրջանում: Հայտնաբերելիության էական աճ ունենք: Այսպիսիով, մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել: Եթե նախկինում հոսքերը մեծ էին, և մենք պասիվ սպասում էինք, որ մարդիկ գան, որպեսզի նմուշառում իրականացնենք, ապա հիմա Առողջապահության նախարարությունն ինքն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային որոշակի տեղերում մենք սեփական նախաձեռնությամբ ախտորոշումներ կիրականացնենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ սա այն ձևը կլինի, որը հնարավորություն կտա հաղթահարել համաճարակը:

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1588 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 171600 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 772 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am